Բայրամովի հրավերով Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարարը մեկնում է Բաքու
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կմասնակցի Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստին, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 5-6-ը Բաքվում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ։