Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում անկարգությունների գագաթնակետն անցել է
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում անկարգությունների գագաթնակետն անցել է։ Նրա խոսքերը մեջբերում է France 24-ը։
Պետության ղեկավարը Ելիսեյան պալատ է հրավիրել անկարգություններից տուժած մունիցիպալիտետների 241 քաղաքապետերի։
«Արդյո՞ք երկար է տևելու հանգստության վերադարձը: Զգույշ կլինեմ, բայց նախորդ օրերին մեր տեսածի գագաթնակետն անցել է»,- հանդիպմանն ասել է նա։ Մակրոնը կարգուկանոնի վերականգնումն անվանել է «բացարձակ առաջնահերթություն»։