Վրաստանի դեսպանը Կիևից կվերադառնա Թբիլիսի
ԱշխարհՎրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է, որ Կիևում երկրի դեսպան Գիորգի Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարի խոսքով՝ Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Վրաստանի տարածք։ Նա նաև ընդգծել է, թե ինչու է այդ որոշումը կայացվել.
«Կարծում եմ, որ նախկին նախագահի (Միխայիլ Սահակաշվիլի) հետ կապված ամեն ինչ պարզ է»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր արտաքսել Վրաստանի դեսպանին և կարգադրություն փոխանցել, որ նա 48 ժամվա ընթացքում լքի պետությունը։
Նա նաեւ կոչ է արել Վրաստանի իշխանություններին Ուկրաինային հանձնել Միխայիլ Սաակաշվիլիին, ով Ուկրաինայի քաղաքացի է։