Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Ստամբուլ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է հուլիսի 7-ին Ստամբուլում նրա ծրագրված հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալությանը հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։
«Սպասվում է, որ վաղը պարոն նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո հնարավոր է մամուլի ասուլիս հրավիրվի»,- հայտնել են գրասենյակից։
Մինչ այս Sabah-ը, վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը պետք է այցելի Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։