Ուկրաինայի ԶՈւ ղեկավարն ամերիկացի գեներալին պատմել է հակահարձակման մասին
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ուկրաինական հարձակումն ընթանում է «ըստ պլանի»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Զալուժնին ընդգծել է, որ Միլիին պատմել է ռազմաճակատի օպերատիվ իրավիճակի մասին։
Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարը նշել է, որ ուկրաինացի զինվորականները ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում, և իրավիճակը զարգանում է ըստ պլանի։
Նա հավելել է, որ Միլիի հետ քննարկել է «զինված ուժերի ներկայիս կարիքները»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու