Իրանն կապահովի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պաշտպանությունը
ԻրանԻրանը խոստանում է առավելագույնս ապահովել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պաշտպանությունը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Իրանը գիտակցում է իր պատասխանատվությունը և կգործի պատասխանատվությամբ: Բնականաբար, այս երկրի դեսպանատունը հնարավորինս պաշտպանված կլինի», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը 2023 թվականի հունվարի վերջին, ըստ Բաքվի, «ահաբեկչության» պատճառով։