Զելենսկին հայտնել է՝ ինչ զինատեսակ է ուզում
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը հեռահար զենքի պակաս ունեն, գրում է Gazeta-ն։
«Մեզ հեռահար զենքեր են պետք։ Այս դեֆիցիտը չի վերացել»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկին նաև խոստացել է այդ հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում։
Ավելի վաղ ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դարին Գաուբը հայտարարել էր, որ Բայդենը որոշել է կասետային զինամթերք ուղարկել Կիև՝ կապված զենքի սեփական պաշարների սպառման հետ։
Մինչ այս Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Լոնդոնը զենքի և զինամթերքի կանոնավոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա։