Ստոլտենբերգը հայտնել է, թե երբ են Ուկրաինային հրավիրելու ՆԱՏՕ
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում ասել է, որ Ուկրաինային ռազմական բլոկին միանալու հրավեր կուղարկվի, երբ դաշնակիցները որոշեն, որ երկիրը կատարել է բոլոր պայմանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դաշնակիցները հաստատել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և այժմ Կիևն ավելի մոտ է դաշինքին, քան երբևէ։
«ՆԱՏՕ-ն կկարողանա հրավեր ուղարկել Ուկրաինային, երբ դաշինքի երկրները որոշեն, որ բոլոր պայմանները կատարվել են», - ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները արևելաեվրոպական այս երկրին ընդունելու պատրաստակամության «ամենաուժեղ ազդանշանն» են։