Ուզբեկստանի նախագահը աշխատանքից ազատել է 17 «քնած դավաճանների»
ԱշխարհՈւզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վերընտրվելուց հետո պաշտոնանկ է արել շրջանների, քաղաքների, արդյունաբերական ընկերությունների և ասոցիացիաների 17 ղեկավարների։ Համապատասխան որոշումը նա կայացրել է ներդրումների ներգրավման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հայտնում է CentralAsia պորտալը։
Ըստ Միրզիյոևի՝ պաշտոնանկ արված ղեկավարները «քնած դավաճաններ են»։ Նախագահն ընդգծել է, որ պատրաստ է ներել սխալ գործած աշխատողին, բայց ոչ երբեք դավաճանին։
Պետության ղեկավարը հանձնարարել է նաև Ուզբեկստանի գլխավոր դատախազությանը և Հաշվեքննիչ պալատին ստուգել պաշտոնանկ արված պաշտոնյաների գործունեությունը՝ ապահովելով «օրենքի գերակայությունը»։