Էրդողանն ակնկալում է մոտ օրերս բանակցություններ վարել Պուտինի հետ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մոտ օրերս բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի իշխող կուսակցության հայտարարությունը։
Անկարան հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ խոսել մինչև հացահատիկային գործարքի ավարտը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի իշխող կուսակցությունը նշել է, որ իրենք ճգնաժամ չեն ակնկալում։
Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան կհամաձայնի հացահատիկային գործարքի երկարաձգմանը, եթե իրեն տրված խոստումները կատարվեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։