Ինչ է հյուրասիրել Պուտինը Կիմ Չեն Ընին. հրապարակվել է մենյուն
ԼուսանկարներՍագով, թզով և նեկտարինով աղցան, ծովախեցգետնով պելմեններ, սպիտակ ամուրի ձկնապուր, չիչխանի սորբետ, թառափ՝ կարտոֆիլով և սնկով, տավարի միս՝ տապակած բանջարեղենով, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով: Ահա այն մենյուն, որով դիմավորել և հյուրասիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին պաշտոնական ճաշի ժամանակ։
Երկրների առաջնորդները նստել են ճաշի սեղանի շուրջ այսօր Ռուսաստանում կայացած բանակցություններից հետո։