Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հայաստանում
ՀասարակությունՍեպտեմբերի 12-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է ներկայացվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Իբրոհիմ Կ.-ն: Նա հուլիսի 11-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի ՆԳՎ Չիլանզարսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի (Մասսայական անկարգություն) 3.2 մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: