Սեպտեմբերի 5-ից հետախուզվող տղամարդը ներկայացել է կամավոր
ՀասարակությունՍեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: