Ադրբեջանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի հետ սահմանին զորքեր կուտակելու մասին
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանն իրավունք ունի իր ուժերն ուղարկել ցանկացած ուղղությամբ իր ինքնիշխան տարածքում՝ զորավարժությունների, ինչպես նաև իր սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, և այդ քայլերին միջամտությունն անընդունելի է»,- հայտարարել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունին՝ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի հայտարարություններն անվանելով «անհիմն»։
Գերատեսչությունում հավելել են, որ «Ադրբեջանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, նույնպես ամուր և անսասան է»։