ՀՀ ԱԳՆ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Իլհամ Ալիևի հետ։
«Մի առիթով արդեն ասել եմ, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ, գրեթե, մշտապես կա: Հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված պայմանավորվածություններ ևս կան: Վարչապետի բրյուսելյան այցից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում է էլի հանդիպումներ: Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,-ավելացրեց նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ