Լավրովը ժամանել է Բաքու Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփ Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները ՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. Սուրենյանց Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին 

ՍԱՏՄ-ն նմուշառել է Հայաստան ներմուծված թուրքական ծագման տնկիները

Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ)մասնագետներն ուսումնասիրել են «Ֆեյսբուք » սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։

Ըստ քաղաքացու՝ բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիների ներկրման պատճառով վարակը սկսել է տարածվել Արագածոտնի մարզում՝ փոշոտող միջատների միջոցով: Նաև նշել էր, որ Թուրքիայից ՀՀ են ներմուծվել «Շարկա» կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ:

Այդ հիվանդությունը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։

Արձագանքելով քաղաքացու ահազանգին, ՀՀ սննդամթերքի տեսչական մարմինն իրականացրել է ուսումնասիրություն:

Ըստ այդմ, համաձայն լաբորատոր հետազոտության, 2022թ-ին և 2023թ-ի 1-ին կիսամյակի դրությամբ, ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության ժամանակ վերցված թուրքական ծագման տնկիների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, տանձենի, խնձորենի) նմուշներում պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, և սալորենու օսպա՝ (Շառկա) Plum pox virus, կարանտին հիվանդություններ չեն հայտնաբերվել:

Կատարվել է 3 կարգի փորձաքննություն՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական:

Միջատաբանական փորձաքննությունը կատարվել է հատային, բուսաախտաբանականը՝ ակնադիտական, միկրոսկոպիկ (խոնավ կամերայի) և համապատասխան սննդամիջավայրի, հելմինթոլոգիականը՝ ձագարային մեթոդներով, որոնք հավատարմագրման ոլորտում առկա հաստատված, գործող մեթոդներ են:

Ու թեև կիրառվող այս մեթոդներով կարանտին վնասնակար օրգանիզմներ հնարավոր է հայտնաբերել տնկիների բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, Տեսչական մարմնին ենթակա «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, նշված կարանտինային հիվանդությունները այլընտանքային մեթոդով ախտարաշելու նպատակով, դիմել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոն» ԴՊԲՀ-ին (ԱՊՀ երկրների բույսերի կարանտին հիվանդությունների մեթոդոլոգիական բազային հիմնարկն է՝ ФГБУ «ВНИИКР»)՝ պտղատուների բակտերիալ այրվածքի և սալորենու օսպա հիվանդությունների հայտնաբերման հավաքածուների ձեռքբերման համար: Գնումից հետո տվյալ մեթոդները կներդրվեն գլխամասային կառույցում և կընգրկվեն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում:

Հետագծելիության սկզբունքով՝ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված բուսասանիտարական մշտադիտարկում է իրականացվել Արագածոտնի մարզում հիմնադրված «Սորտստոր» (Կարբի գյուղի վարչական շրջանի տարածք), «ՎՌ արմենիան ֆրութ» և «Ֆանֆրութ» (Թալինի տարածաշրջան, Արագածավանի վարչական տարածք) ՍՊԸ-ներին պատկանող ինտենսիվ այգիներում։

«Ֆանֆրութ» ՍՊԸ-ին պատկանող տանձենու այգիներից նմուշառված 4 նմուշներից 3-ում, «ՎՌ արմենիան ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող այգիներից նմուշառված 3 նմուշներից 1-ում և «Սորտստոր» ՍՊԸ-ին պատկանող պտղատու այգիներից նմուշառված 8 նմուշներից 3-ում հայտնաբերվել է բակտերիալ այրվածք (Erwinia amilovora) կարանտին հիվանդությունը:

Տնտեսավարողների հետ տարվել են խորհրդատվական աշխատանքներ այդ և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ կիրառելու մասին՝ հնարավոր տնտեսական վնասի մեղմման նպատակով:

Պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, կարանտին հիվանդությունը տարածված է Հայաստանի ողջ տարածքում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ բույսերի հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)
Ամենադիտված