Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն ու հայտնել՝ որտեղ է թողել ինքնաձիքն ու փամփուշտները
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմին, ով հայտնել է, որ ինքը հեռուստատեսությամբ մի քանի անգամ լսել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոչը այն մասին, որ եթե քաղաքացին իր մոտ պահվող զենքն ու զինամթերը ինքնակամ ներկայացնում է ոստիկաություն, ազատվում է քրեական պատասխանատվությունից, և ինքը Կուրղինյան փողոցով անցնող ջրատարի հարևանությամբ գտնվող կիսամաշված անվադողերի տակ ինքնաձիգ և փամփուշտներ է թողել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Կուրղինյանն ու Արսեն Մելքոնյանը։