«Ժողովուրդ». Գնդակը՝ իրավապահների դաշտում. ինչ կլինի Ջալալ Հարությունյանի գործը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան, թե կկարճվի:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել էր։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է երկու դրվագով, երկուսն էլ 44-օրյա պատերազմին են առնչվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում