Աննա Վարդապետյանը նոր դատախազներ է նշանակել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ:
Նշված փոփոխոթյունները ներկայացնում ենք ստորև․
Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայկ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:
Խորեն Մեջլումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
Գագիկ Այվազյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը 2023 թվականի հոկտեմբերի 2-ից փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: