Արցախի թեմի առաջնորդը և Քերոլայն Քոքսը քննարկել են հումանիտար աջակցության ծրագրերին ուղղված հարցեր
ՀասարակությունԱրցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:
Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերը փոխանցեց Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին Արցախի հարցով մտահոգված լինելու համար:
Հյուրերը հետաքրքրված էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Քննարկվեց Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր: