Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցից Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին 

Ելենա Վարդանյանը վնասվածքով ներկայացավ, Մալենկոն հրապարակավ համբուրեց Աղաջանյանին. ուշագրավ մանրամասներ «Սևազգեստ կանայք»-ի պրեմիերայից․ Ֆոտո

Հասարակություն

Սև հումորն ու ապրելու կոչը․ սեպտեմբերի 14-ին կայացավ «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ պրեմիերան։ ArmLur.am-ը գրել էր, որ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն այն հետաձգվեց ինչ-ինչ պատճառներով։

«Ֆիլմի մտահղացումն առաջացել է դեռ 5-6 տարի առաջ, երբ ընկերս՝ Դավիթ Բաբախանյանը, ասաց, որ մի լավ գաղափար ունի, ասաց, որ ֆիլմն իսկը ինձ համար է, և հենց ես այն պետք է նկարեմ։ Եվ հենց այդ ժամանակ տվեց, այսպես ասած, ֆիլմի ողնաշարը, այնն է, որ մի մարդու թաղման ժամանակ հայտնվում են նրա սիրուհիները։ Դրանից հետո մոտ մեկ տարի մենք քննարկել ենք ֆիլմի գործողությունները, մեզ միացավ նաև Աշոտ Աբրահամյանը, և մենք սկսեցինք գրել սցենարը։ Սցենարի հետ աշխատանքները սկսել ենք 2019 թվականին, երբ նկարում էինք «Ազնիվ գողեր» ֆիլմը։ 2020-ին սցենարն արդեն պատրաստ էր, և մենք պետք է սկսեինք նկարահանումները, բայց սկսվեց Քովիդը, ու մենք մեկ տարի այն հետաձգեցինք։ 2021-ին ես վերադարձա Հայաստան և նկարեցինք ֆիլմը»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը։

Ֆիլմում նկարահանվել են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Արտյոմ Մարկոսյանը, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և շատ ուրիշներ։

ArmLur.am-ի հետ նախնական զրույցում Գոռ Կիրակոսյանը պատմել էր «Արտյոմ Մարկոսյանի ու դագաղի» պատմությունը, այս անգամ արդեն Արտյոմը՝ խոսելով իր՝ դագաղի մեջ պառկելու մասին, պատմեց.

«Սկզբում բնական է, որ անսովոր էր, այնպես չէ, որ ամեն օր պառկում ենք դագաղի մեջ․․․ Բայց դա տևեց շատ կարճ։ Ես կխոստովանեմ, որ մինչ նկարահանումը փորձ չենք արել, ես առաջին անգամ հենց նկարահանման հրապարակում եմ պառկել դաղագի մեջ, և ամեն ինչ միանգամից ստացվել է։ Ինձ համար ամենադաժանը շոգը հաղթահարելն էր։ Չափազանց շոգ էր, իսկ ես ստիպված էի նաև շունչս պահել»։

Ֆիլմի պրեմիերան անցավ յուրահատուկ մթնոլորտում։ Դիանա Մալենկոյի և Էդուարդ Աղաջանյանի կրքոտ համբույրի մասին արդեն գրել էինք, սակայն ուշագրավ էր նաև Ելենա Վարդանյանի վնասվածքներով ներկայանալը։
ArmLur.am-ի հետ զրույցում Ելենան պարզաբանեց, թե ինչու էր այդ վիճակում.

«Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն էր, հաջորդ օրը երկու ներկայացում ունեի, ապա՝ պրեմիերան։ Ուրախ-ուրախ եկա պատշգամբ ինձուինձ մտածելով, որ այո շուտով ինձ նոր գեղեցիկ զգեստ կգնեմ, բայց մինչ այդ՝ մի փոքր մաքուր օդ կարելի է շնչել։ Հենց այդ պահին սայթաքեցի և հարվածեցի ապակուն։ Ձեռքիս հեռախոս կար, դեմքս փորձեցի պահել որ հեռախոսը չընկնի դեմքիս, բայց այդ պահին կոտրվեց ողջ ապակին ու վնասեց ձեռքս, հետո կարեր դրեցին։ Առավոտյան ես արդեն փորձի էի, բայց հասկանում էի, որ այդ ձեռքով ինձ ոչ մի զգեստ էլ պետք չի»։
Դերասանուհու խոսքով դա կլիներ հավելյան անհարմարություն իր համար, այդ իսկ պատճառով էլ իր զգեստներից ամենահարմարն է ընտրել ու վնասված ձեռքով «հայտնվել» պրեմիերային։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին
Ամենադիտված