Որքան մարդ է մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ ժամը 20։00-ի դրությամբ
ՀասարակությունԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից 234 հազար 553 ընտրող կամ 28,46 տոկոսը, այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ 28,46 տոկոսը»,- ասաց Հովակիմյանը։