Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Երեկոյան ժամերգություն
ՀասարակությունՍեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Այունհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափորը:
Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը։
Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։