Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝
Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ
հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ,
սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝
ձկան ձողիկներ` 5 կգ,
հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։
Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: