ՊԿՊ-ների աճուրդ՝ 1 մլրդ 212 մլն դրամով
Տնտեսություն
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13263122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 412 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 410 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 2 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 212 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 179 096 906 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0395 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 11.4070 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում