Իրանի քաղաքացին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար մահապատժի է դատապարտվել
ԱշխարհԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած իրանցին դատապարտվել է մահապատժի, հաղորդում է AzTV հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ նման որոշում է կայացրել Իրանի Գերագույն դատարանը։
Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է Թեհրանում իր դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով՝ մահացել է դիվանագիտական առաքելության անվտանգության ղեկավարը, և նրա երկու գործընկերները վիրավորվել են։
Հունվարի 29-ին Թեհրանում երկրի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները՝ ընդհանուր առմամբ 53 մարդ, տարհանվել են Բաքու։ Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել է, որ դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործել։ Սեպտեմբերին գործի քննությունն ավարտվել է, նյութերը փոխանցվել են դատարան։