Սիրիայում ռազմական ակադեմիայի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով՝ 116 մարդ է զոհվել
ԱշխարհՄի քանի տասնյակ մարդ է զոհվել և վիրավորվել Սիրիայի արևմուտքում ռազմական ակադեմիայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով սիրիական բանակի հայտարարությունը։
«Օտար կազմակերպությունների կողմից աջակցվող զինված ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր՝ պայթուցիկներով հարձակվելու Հոմսի ռազմական ակադեմիայի վրա՝ ավարտական արարողության ժամանակ: Հարձակման հետևանքով` զոհվել են խաղաղ բնակիչներ և զինվորականներ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 116 մարդ է զոհվել, 120-ը՝ վիրավորվել, շատերը ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում են արարողությանը մասնակցած ընտանիքի անդամներ և ակադեմիայի ուսանողներ։