Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը
ԱշխարհԿանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։
«Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը ադրբեջանական պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված է Կանադայի «Հայ Դատի» հանձնախմբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ, լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը։