ՀԱՄԱՍ-ը հայտնել է՝ քանի իսրայելցի զինվոր է գերի վերցրել
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևը հայտնել է, որ իսրայելական տարածքում գործողության ընթացքում մոտ 35 իսրայելցի զինվոր և վերաբնակիչ է գերի ընկել, հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը։
«Իզ ալ-Դին ալ-Քասամ բրիգադները գերի են վերցրել ավելի քան 35 իսրայելցի զինվորների և վերաբնակների և նրանց տեղափոխել Գազայի հատված»,- ասվում է հրատարակության մեջ։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գազայի հատվածից ահաբեկիչները մտել են Իսրայելի սահմանային շրջաններ անկլավից զանգվածային հրթիռակոծությունից հետո։
ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել են Իսրայելին սահմանակից քաղաքները, ինչպես նաև Թել Ավիվի շրջանները: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պաղեստինյան արմատական իսլամիստական շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին։ Այս ֆոնին ՊՆ ղեկավարը հայտարարել է երկրում պահեստազորայինների զանգվածային հավաքի մասին։