Իսրայելական Թել Ավիվի ուղղությամբ 150 հրթիռ է արձակվել (տեսանյութ)
ՏեսանյութերՊաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ, հաղորդում է Al Jazeera-ն:
Վերջին հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 20:00-ին (Գրինվիչի ժամանակով 17:00): ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտարարել է, որ հրթիռները պատասխան են Գազայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի վրա Իսրայելի հարձակմանը:
Դեռ հայտնի չէ, թե քանի հրթիռ է հնարավոր եղել որսալ։
Իսրայելի «Մագեն Դեյվիդ Ադոմ» ազգային շտապ բժշկական ծառայության խոսնակը հայտնել է, որ այն մանրակրկիտ անցնում է վնասվածքների մասին հաղորդումներով տարածքներով, այդ թվում՝ Յավնե, Գիվաթայմ, Բաթ Յամ, Բեյթ Դագան, Թել Ավիվ և Ռիշոն Լեզիոն: