ԵՄ-ն դադարեցնում է Պաղեստինի ֆինանսական աջակցությունը
ԱշխարհԵվրոպական միության ընդլայնման և բարիդրացիության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ ԵՄ-ն դադարեցնում է բոլոր վճարումները հօգուտ պաղեստինցիների և վերանայում է համատեղ նախագծերը՝ Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ասել է, որ Իսրայելի և նրա ժողովրդի դեմ «ահաբեկչության և դաժանության մասշտաբները» հասել են շրջադարձային կետի: Եվրահանձնաժողովը, լինելով պաղեստինցիների ամենամեծ դոնորը, վերանայում է ավելի քան 691 միլիոն եվրո արժողությամբ զարգացման նախագծերի փաթեթը, ասել է Վարհելին:
Մինչ այս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել անհապաղ դադարեցնել բռնությունները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման գոտում։