Ախմատ Կադիրովի անվան մզկիթը վնասվել է հրթիռակոծությունից
ԱշխարհԻսրայելում ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ Ախմատ Կադիրովի անվան մզկիթը։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրթիռի ուղիղ հարվածը Ախմատ Կադիրովի անունը կրող մզկիթին»,- հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։ Պարզաբանվում է, որ մզկիթը գտնվում է Երուսաղեմի մոտ գտնվող բնակավայրում։