Իրանի նախագահը հավանություն է տվել Պաղեստինի գործողություններին Իսրայելի հետ հակամարտությունում
ԱշխարհԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը լիովին աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին Իսրայելի հետ հակամարտության ներկա փուլում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Նրա կարծիքով, «օկուպացված տարածքներում պաղեստինցի մարտիկների փառահեղ գործողությունը պաղեստինյան ազգի և ողջ իսլամական ումմայի 70-ամյա երազանքի մարմնացումն է»։
Իրանի նախագահն ընդգծել է, որ պաղեստինցիների համար եղել են «փայլուն և տպավորիչ հաղթանակներ»։ Նա կարծում է, որ բոլոր մահմեդական ժողովուրդները շուտով կկարողանան աղոթել Ալ Աքսա մզկիթում։