Գուտերեշն Իսրայելին կոչ է արել հարգել մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում գործողությունների ժամանակ
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իսրայելի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Թեև ես հասկանում եմ Իսրայելի օրինական մտահոգություններն անվտանգության ոլորտում, ես նաև հիշեցնում եմ Իսրայելին, որ ռազմական գործողությունները պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքին խստորեն համապատասխան», - ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն այն լուծումների հիման վրա, որոնց Իսրայելն ու Պաղեստինը պետք է հասնեն բանակցությունների միջոցով։