Հոլոքոստից ի վեր այդքան հրեաներ մեկ օրում չեն զոհվել․ Իսրայելի նախագահ
ԱշխարհԻսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, ասել է, որ Հոլոքոստից ի վեր նման քանակությամբ հրեաներ մեկ օրում չեն զոհվել։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետեւանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 800-ը, երկուշաբթի հայտնել է Իսրայելի պետական Kan ռադիոն։
Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 560-ը։
«Իմ կարծիքով, Հոլոքոստից ի վեր այդքան հրեաներ չեն զոհվել մեկ օրում: Հոլոքոստից ի վեր մենք չենք տեսել, որ հրեա կանանց ու երեխաներին, տատիկներին ու պապիկներին, նույնիսկ Հոլոքոստը վերապրածներին նստեցնեն բեռնատարները և գերեվարեն», - ասվում է Հերցոգի հայտարարության մեջ: