ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանության է նախապատրաստվում
ԱշխարհՊաղեստինցիներին Գազայի հատվածը լքելու Իսրայելի կոչը ցեղասպանության նախապատրաստություն է, RIA Novosti-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հուսամ Բադրանը։
Ինչպես հայտնել ենք, Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին:
«Սրանք պաղեստինցի ժողովրդին տեղափոխելու և ցեղասպանության նախապատրաստման հստակ կոչեր են, և այդ պատճառով աշխարհը պետք է պայքարի նրանց դեմ այս հիմքի վրա», - ասել է Բադրանը: