ԱՄՆ-ն կարող է համատեղել Իսրայելին և Ուկրաինային օգնությունը. ԶԼՄ-ներ
ԱշխարհՍպիտակ տունը դիտարկում է օգնությունն Իսրայելին և Ուկրաինային համատեղելու հնարավորությունը, որպեսզի Կոնգրեսը հավանություն տա երկու նախաձեռնություններին, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
«Սպիտակ տունը գնահատում է Ուկրաինային և Իսրայելին օգնությունը համատեղելու քաղաքական կենսունակությունը»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Ինչպես նշել է NBC-ն, որոշ օրենսդիրներ դեմ են Կիևին լրացուցիչ միջոցներ հատկացնելուն։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի գործողության ֆոնին Իսրայելին օգնություն ցուցաբերելու հարցը Կոնգրեսում քիչ հավանական է, որ կհանդիպի նմանատիպ դիմադրության։