Սպանվել է ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարը
ԱշխարհԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Գազայի հատվածին անօդաչու թռչող սարքի հարվածների արդյունքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարար Ջավադ Աբու Շամալան և այդ խմբավորման ներքին կապերի բաժնի ղեկավար Զաքարիա Աբու Մուամարը, գրում է The Times of Israel-ը։
Շամալան ղեկավարում էր խմբավորման ֆինանսները և «միջոցներ էր հատկացնում Գազայի հատվածում և դրանից դուրս ահաբեկչությունը ֆինանսավորելու և ուղղորդելու համար», ասվում է զինվորականների հայտարարության մեջ:
Մուամարը, ըստ նրանց, «ՀԱՄԱՍ-ում որոշումներ կայացնող էր», ինչպես նաև եղել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի վստահելի անձը։