ԵՄ ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել Գազայի շրջափակմանը
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի նախարարության ղեկավարները Մերձավոր Արևելքի սրմանը նվիրված արտահերթ հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել Գազայի հատվածի շրջափակմանը, կոչ են արել բացել մարդասիրական միջանցքները և թույլ տալ ցանկացողներին հեռանալ, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Արտգործնախարարները քննարկել են այս բարդ իրավիճակը, կրկնել բռնությունները դադարեցնելու, պատանդներին ազատելու անհրաժեշտությունը, բայց նաև դեմ են արտահայտվել շրջափակմանը, էլեկտրաէներգիայի անջատումներին, խմելու ջրի և սննդի հասանելիության (դադարեցմանը – խմբ․), աջակցել են մարդասիրական մուտքի բացման անհրաժեշտությանը և կոչ արել թույլ տալ ցանկացողներին լքել Գազայի հատվածը»,- ասել է նա Օմանում կայացած հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու