ՀԱՄԱՍ-ը փորձում է պատերազմի մեջ ներքաշել այլ երկրների. Իսրայելի ՊՆ
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կոչ է անում այլ երկրների արաբներին միանալ պատերազմին։ Իսրայելի նպատակն է երաշխավորել, որ ՀԱՄԱՍ-ը «այլևս երբեք չի կարողանա հարձակվել Իսրայելի վրա»։ Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Մաշա Միխելսոնը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք տեսնում ենք, որ ՀԱՄԱՍ-ը հենց սկզբից կոչ է արել հյուսիսում գտնվող Հեզբոլլահին, Լիբանանի, Սիրիայի և Հրեաստանի ու Սամարիայի շրջանի իսրայելցի արաբներին և պաղեստինցիներին՝ միջամտել այս պատերազմին և օգնել նրանց։ Գրոհայինների հիմնական նպատակն է ոչնչացնել Իսրայել պետությունը և սպանել որքան հնարավոր է շատ հրեաների,-ասել է Միխելսոնը։
Նա նաև խոստովանել է, որ ահաբեկիչները մասամբ հասել են իրենց նպատակներին, քանի որ «մեկ օրում ավելի շատ հրեաներ են սպանվել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ցանկացած այլ օրվա ընթացքում»։