Իսրայելի վարչապետն ու ընդդիմության առաջնորդը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ձևավորել
ԱշխարհԻշխող «Լիկուդ» կուսակցության աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտակարգ կառավարություն ստեղծելու մասին, հայտնում է Haaretz-ը։
Աղբյուրը պնդում է, որ որոշվել է, որ Նեթանյահուն, պաշտպանության նախարար Գալանտը և Գանցը կներառվեն ռազմական կաբինետի մեջ։ Գանցի կուսակցության անդամ, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի նախկին ղեկավար Գադի Էյզենկոտը ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ հանդես կգան որպես դիտորդներ: