Պուտինը մանրամասներ է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի վերաբերյալ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը ենթադրում է Եվրոպայում վառելիքի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Մոսկվայում «Ռուսական էներգետիկայի շաբաթ» միջազգային ֆորումի լիագումար նիստում ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ բոլոր երկրները շահագրգռված են իրականացնել այս նախաձեռնությունը։ Դա առաջին հերթին վերաբերում է Մոսկվային, Անկարային և բոլոր եվրոպական երկրներին, որոնք ցանկանում են գնել ռուսական էներգառեսուրսներ։
«Այստեղ խոսքը, առաջին հերթին, եվրոպական մայրցամաքում գազի առևտրի էլեկտրոնային հարթակ ստեղծելու մասին է»,- ընդգծել է Պուտինը։