Հաղորդում է ստացվել Լիբանանից Իսրայելի օդային տարածք ներթափանցման մասին
ԱշխարհԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հաղորդում է ստացել Լիբանանից երկրի օդային տարածք կասկածելի ներթափանցման մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին։ Այս ֆոնին Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հոկտեմբերի 7-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ կոչվում էր «Երկաթե սրեր»: