ՄԱԿ-ը հաղորդումներ չի ստացել Իսրայելի կողմից ֆոսֆորային ռումբերի օգտագործման մասին
ԱշխարհՄԱԿ-ը հաղորդումներ չի ստացել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մասին, հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Այդ կերպ Դյուժարիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարողանում է բացահայտել նման ավերիչ զենքի կիրառման դեպքերը։
«Ես ոչ մի հաղորդում չեմ տեսել։ Եթե նման բան տեսնենք, վստահ եմ, որ կհայտնենք: Ինձ չեն տեղեկացրել, որ մենք տեսել ենք այս տեսակի զինամթերքի օգտագործում»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։