Պուտինը հայտարարել է, որ կողմ է ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը
ԱշխարհՊաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու հարցում ուժային ուղու կողմնակիցներն այժմ առավելություն են ստանում, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկայի շաբաթ» ֆորումում։
«Եվ (Միացյալ Նահանգներում) կան բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ, ովքեր կարծում են, որ մենք պետք է լսել և գնալ անկախ (Պաղեստինի - խմբ․) պետության ստեղծման ճանապարհով, և Իսրայելում նույնպես այդպիսի մարդիկ կան»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ «ձևավորվել է ոչ այսօր, ոչ այս ողբերգական իրադարձությունների հետ կապված, այն ձևավորվել է տասնամյակների ընթացքում»:
«Եվ այս դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ իսրայելական կողմին, և՛ մեր ընկերներին Պաղեստինում: Մենք միշտ հանդես ենք եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին: Ես նկատի ունեմ, առաջին հերթին, անկախ ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը: Այդտեղ է բոլոր խնդիրների արմատը»,- ասել է ՌԴ նախագահը։