Բլինկենն Իսրայելում է
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Թել Ավիվ՝ Մերձավոր Արևելք կատարած շրջագայության շրջանակներում։
Bloomberg-ը հայտնում է, որ Բլինկենը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Իսրայելի կառավարության պաշտոնյաների հետ։ Սպասվում է, որ նա կայցելի նաև Հորդանանի Արևմտյան ափ, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, գրում է The Financial Times-ը։
Բլինկենի՝ Իսրայել այցի մասին վերջերս հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Քարտուղար Բլինկենն առաջիկա օրերին կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն քննարկելու մեր իսրայելցի գործընկերների հետ, թե ինչ է տեղի ունենում, և ինչպես մենք կարող ենք շարունակել աջակցել նրանց սարսափելի հարձակումներ իրականացրած ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասել է նա։
Ինքը՝ պետքարտուղարը, հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ մտադիր է Իսրայելում քննարկել այս երկրի պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումները։