Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՔաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 1 արձանագրություն և քննարկել այն այսօր՝ հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին: