Վարսահարդարը պատահաբար կտրել է հաճախորդի ականջի մի մասը
ԱյլՌԴ Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում վարսավիրանոցի այցելուն հոսպիտալացվել է կտրված ականջով։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կովալևսկայա փողոցի վարսավիրանոցում, վարսավիրը պատահաբար կտրել է 28-ամյա երիտասարդի աջ ականջի մի մասը։
Տուժածի համար շտապօգնություն է կանչվել, տղամարդը հոսպիտալացվել է և առաջին բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։