Իսպանիայում 10 միանձնուհիներ մեղադրվել են նկարներ գողանալու և վանքից փախչելու մեջ։
ԱյլԻսպանիայում տասը միանձնուհիներ մեղադրվել են նկարներ գողանալու եւ վանքից փախչելու մեջ, գրում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միանձնուհիները մոտ 20 նկար են վերցրել իրենց հետ և հեռացել վանքից։ Նկարներից ամենաարժեքավորը 17-րդ դարի իսպանացի նկարիչ Ալոնսո Կանոյի կտավն է, որում պատկերված է Քրիստոսը հարությունից հետո։
Միջադեպը վրդովեցրել է տեղի բնակիչներին, ովքեր պահանջում են պատժել մեղավորներին:
Շրջանային իշխանությունը դիմել է «քույրերի մեծահոգությանը»՝ խնդրելով վերադարձնել նկարները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միանձնուհիները տեղափոխվել են նոր վանք, իսկ նկարները փոխանցվել են մեկ այլ տաճարի։ Ներկա պահին դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար կատարվում է հետաքննություն։