Վահան Քերոբյանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածներին, լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը
ՀայաստանՆոյեմբերի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։
Քաղաքացիների թվում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնց բարձրացված հարցերին նույնպես նախարարության իրավասության շրջանակներում կտրվեն բոլոր հնարավոր լուծումները։